Ալիև. ՀՀ նոր իշխանությունը «չի գիտակցում պատասխանատվությունը՝ հիմար հայտարարություններ անելով»

Ալիև. ՀՀ նոր իշխանությունը «չի գիտակցում պատասխանատվությունը՝ հիմար հայտարարություններ անելով»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է թե Հայաստանում իշխանության եկած նոր անձինք «չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը, հանդես են գալիս հիմար հայտարարություններով, որոնք նպաստում են լարվածության աճին շփման գծում, հայ-ադրբեջանական սահմանին»: Այդ մասին նա հայտարարել է Բիլյասուվարի շրջանի հանրության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հայտնում է Ազերթաջը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ի առավոտյան աշխատանքային այցով եղել է Արցախում: «ՀՀ զինված ուժերը և պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակը: Մենք Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ՊԲ ներկայացուցիչների հետ քննարկեցինք ԼՂ խնդրի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը: Մենք պատրաստ ենք խաղաղության, բանակցությունների, սակայն պատրաստ ենք նաև պատերազմի», - ասել է վաչապետը: Փաշինյանն ընդգծել է, որ դա չի նշանակում, թե հայկական կողմը պատերազմ է ցանկանում:

Նա հայտարարել է նաև, թե հայկական բանակը չի կարող մրցել Ադրբեջանի ԶՈւ հետ, իսկ Հայաստանը «ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել»: Նա նշել է թե «ադրբեջանական բանակն արժանի հակահարված է տալու, ինչպես դա եղավ 2016-ի ապրիլին»: «Մի քանի օր առաջ հայերի զինված սադրանքի հետևանքով բախում եղավ հայ-ադրբեջանական սահմանին, մեր զինվորները նրանց դաս տվեցին, մոտ ժամանակներս նրանք հազիվ թե ուշքի գան»,-ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ բանակի համար խոշոր գումարներ են հատկացվելու, ինչն էլ ավելի կհզորացնի նրա մարտունակությունը: «Բանակաշինություն, տնտեսական ներուժի ամրապնդում, միջազգային դիրքերի ամրապնդում՝ բոլոր այդ ուղղություններով Ադրբեջանը հաջող քաղաքականություն է վարում»,-ասել է Ալիևը:

Արցախում հայկական երկու հանրապետության ղեկավարին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանն ուսումնական կետում հետևել են նաև ըստ պայմանական սցենարի ցուցադրական հատուկ մարտավարական պարապմունքների ընթացքին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---