Բակո Սահակյանը շնորհավորել է Հարավային Օսիայի նախագահին Անկախության օրվա առթիվ20 սեպտեմբերի 2018 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովին` Անկախության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Հարավային Օսիայի եղբայրական ժողովրդին` Անկախության օրվա կապակցությամբ: 1990 թվականի սեպտեմբերի 20-ը շրջադարձային եղավ Օսիայի հնագույն պատմության մեջ: Հարավային Օսիայի ժողովուրդն ընդունեց կարևոր որոշում և հռչակեց իր հայրենիքի անկախությունը՝ պատրաստակամություն հայտնելով ինքնուրույն կանխորոշելու սեփական ճակատագիրը»: Նշվում է, որ այդ տարիների ընթացքում Հարավային Օսիայի Հանրապետությունն անցել է փշոտ, բայց փառահեղ ճանապարհ՝ բազում անգամներ ոտքի ելնելով հանուն իր անկախ պետականության, պատվի և արժանապատվության պաշտպանության: «Այսօր եղբայրական Հարավային Օսիան կայացած և դինամիկ զարգացող պետություն է, որը վստահորեն նայում է դեպի ապագան: Մենք անկեղծորեն ուրախ ենք մեր բարեկամ պետության բոլոր ձեռքբերումների և հաջողությունների համար: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն Անատոլի Իլյայի, և մաղթում Ձեզ և Հարավային Օսիայի-Ալանիայի ողջ ժողովրդին խաղաղություն, երջանկություն, նոր հաջողություններ ու ձեռքբերումներ»,-ասվում է ուղերձում, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը: Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանից անկախություն են հռչակել 2008-ի օգոստոսին` Ցխինվալի դեմ Թբիլիսիի զինված հակամարտությունից հետո: Ռուսաստանը ճանաչել է հանրապետությունների ինքնիշխանությունը 2008-ի օգոստոսի 26-ին: Մոսկվայում բազմիցս են նշել, որ այդ որոշումը լիովին արտացոլում է ընթացիկ իրողություններն ու վերանայման ենթակա չէ: Ռուսաստանից բացի Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել է ՄԱԿ անդամ ևս 3 երկիր` Վենեսուելան, Նիկարագուան և Նաուրուն: Վերոնշյալ հանրապետությունները դիվանագիտական հարաբերություններ ունեն նաև ԼՂՀ, ինչպես նաև Մերձդնեստրի ու Դոնեցկի ժողովրդական հանրապետության հետ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |