Շարմազանովը՝ Մինսկում. Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն, Բելառուսն ու Ադրբեջանը24 սեպտեմբերի 2018 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն, Բելառուսն ու Ադրբեջանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահՎլադիմիր Անդրեյչենկոյի հետ հանդիպմանը: Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահՎլադիմիր Անդրեյչենկոյի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերը՝ ընդգծելով, որ ՀՀ համար առանցքային նշանակություն ունի անվտանգության մարտահրավերներին արդյունավետ դիմակայելը: Այս համատեքստում Շարմազանովն անդրադարձել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ևս մեկ անգամ վերահաստատելով հայկական կողմի դիրքորոշումը՝ հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա: «Բանակցություններում առաջընթացի միակ խոչընդոտն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է: Այդ պետությունը մերժում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, մինչդեռ հակամարտության կարգավորումը պետք է երաշխավորի Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքների իրագործումը: Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը և Ադրբեջանը»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ- բելառուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ աշխատանքը, համագործակցությունը ՀԱՊԿ, ԱՊՀ և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովներում: Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացմանը ԵՏՄ շրջանակում, հայտնում է ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը: ԱԺ պատվիրակությունը կմասնակցի ՀՀ Ազգային ժողովի և Բելառուսի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստի աշխատանքներին: Պատվիրակությունը կայցելի նաև «Բրեստի ամրոց-հերոս» հուշահամալիր, կհանդիպի Բրեստի նահանգապետի հետ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |