ՀՀ և ՌԴ ղեկավարները քննարկել են հայ-ռուսական փոխգործակցությունը

ՀՀ և ՌԴ ղեկավարները քննարկել են հայ-ռուսական փոխգործակցությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք ակտուալ հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային հարթակներում հայ-ռուսական գործակցությանը:

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունեցել նաև Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---