ԴԱՀԿ-ն այսուհետ կալանք կդնի պարտապանի միայն մեկ հաշվի վրա27 սեպտեմբերի 2018 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Կառավարութայն սեպտեմբերի 27-ի նիստում ընդունվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը, որի համաձայն ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունն այսուհետև կալանք կդնի պարտապանի միայն մեկ հաշվի վրա: Նախագծով նախատեսվում է նաև, որ պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան արգելանք դնելու հաջորդ օրը, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հարկադիր կատարողին պետք է տեղեկացնի, որ նրա դրամական միջոցների վրա արգելանք է դրված: Հաշվի ընտրության հնարավորությունը պետք է թողնել պարտապանին: Անդրադառնալով դեպքերին, երբ պարտապանը միևնույն բանկում ունի միաժամանակ դրամային և արժութային հաշիվներ կամ ավանդներ, Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ դա նույնպես կարգավորման կարիք ունի, ինչի ուղղությամբ կառավարությունը գործակցելու է օրենքի նախագծի հեղինակների հետ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է Վարչապետ․ Այդ գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանն ասել է՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |