ԱԳ նախարար. ՀՀ-ն արտաքին հարաբերություններում որդեգրել է շարունակականության սկզբունքը

ԱԳ նախարար. ՀՀ-ն արտաքին հարաբերություններում որդեգրել է շարունակականության սկզբունքը

PanARMENIAN.Net - Հայաստանը որդեգրել է շարունակականության, կանխատեսելիության և ամուր ներգրավվածության սկզբունքները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիի հետ հանդիպմանը՝ ներկայացնելով արտաքին քաղաքական ասպարեզում ՀՀ առաջնահերթությունները:

Նախարար Մնացականյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային մի շարք խնդիրների, մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտինը և Էնդրյու Շոֆերը հայտարարությամբ են հանդես եկել սեպտեմբերի 25-27-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի շրջանակներում առանձին և համատեղ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներից հետո:ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ ասվում է, որ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը փոխզիջումներ կպահանջի բոլոր կողմերից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---