Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ նիստին29 մայիսի 2008 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-27-ը Հայաստանի ասոցիացված խորհրդարանական պատվիրակությունը, որը ղեկավարում է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Աղաբեկյանը, մասնակցել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Բեռլինում կայացած գարնանային նստաշրջանին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, պատվիրակության անդամները` Ր. Հովհաննիսյանը, Կ. Ավագյանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան Ս. Մկրտչյանը մասնակցել են Քաղաքական, Պաշտպանության եւ անվտանգության, Անվտանգության քաղաքացիական չափման, Տնտեսության եւ անվտանգության, Գիտության ու տեխնոլոգիայի կոմիտեների եւ լիագումար նիստի աշխատանքներին: Ելույթներով հանդես են եկել Գերմանիայի կանցլեր տկն. Ա. Մերկելը, Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Ն. Լամմերտը, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յ. դե Հուպ Սխեֆֆերը, Գերմանիայի արտգործնախարար Ֆ-Վ. Շտայնմայերը: Քննարկումներ են ծավալվել մի շարք արդիական խնդիրների շուրջ` ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի մշակում, Ռուսաստանի հետ հարաբերություններ, իրականացվող գործողություններ, Դաշինքի ընդլայնում, Գործընկերություններ, էներգետիկ անվտանգություն: ՀՀ պատվիրակության անդամները կատարել են համապատասխան մեկնաբանող հայտարարություններ, ելույթ ունեցողներին ներկայացրել հարցադրումներ: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը |