Ամերիաբանկը և FMO-ն 40 մլն եվրոյի վարկային պայմանագիր են կնքել 3 հոկտեմբերի 2018 - 17:17 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն 40 մլն եվրոյի վարկային պայմանագիր է կնքել Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO) հետ: 5 տարի ժամկետով տրամադրվող այս վարկային գործիքն ուղղվելու է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի, ինչպես նաև երիտասարդ և կին ձեռներեցների գործունեության ֆինանսավորմանը: «Սա ևս մեկ նշանավոր ձեռքբերում է մեր գործընկեր FMO-ի հետ երկարամյա հարաբերություններում: Վերականգնվող էներգետիկայի ինանսավորումը կշարունակի նպաստել մաքուր էներգիայի արտադրության ոլորտի կայուն զարգացմանը` միաժամանակ ապահովելով ձեռնարկությունների և բնակչության կողմից Հայաստանի էներգետիկ պաշարների արդյունավետ սպառումը», - նշել է Ամերիաբանկի Կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Արա Սարգսյանը: Ամերիաբանկի և FMO-ի հետ հարաբերությունների սկիզբը դրվել է դեռևս 2009թ-ին, երբ FMO-ն առաջին անգամ Ամերիաբանկին տրամադրեց վարկ`Հայաստանում ՓՄՁ-ների և վերականգնվող էներգետիկայի ոլորտի նախա գծերի ֆինանսավորման նպատակով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: «FMO-ն հպարտ է, որ կարողացել է ամուր և արդյունավետ հարաբերություններ կառուցել Ամերիաբանկի հետ և աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այս վարկային գործիքը կնպաստի Ամերաբանկի հետագա աճին, վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը, ինչպես նաև երիտասարդ և կին ձեռներեցների կողմից ղեկավարվող ընկերություններում նոր աշխատատեղերի ստեղծմանը», - նշել է FMO-ի ներդրումների գծով տնօրեն Լինդա Բրոյքհուզենը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |