Հարցում. Հեղափոխությունից հետո ՀՀ-ում ապագայի նկատմամբ լավատեսության աննախադեպ բարձր մակարդակ է գրանցվել11 հոկտեմբերի 2018 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան «Միջազգային հանրապետական ինստիտուտ» (International Republican Institute) կազմակերպության իրականացրած հետազոտության համաձայն՝ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո ապագայի նկատմամբ լավատեսության աննախադեպ բարձր մակարդակ է գրանցվել: Կազմակերպության իրականացրած հարցմանը մասնակցածների 82%-ը մեծ հույսեր է կապում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, որից 39%-ը շատ դրական, իսկ 43%-ը մասամբ դրական է գնահատում նոր կառավարության գործունեությունը: 73%-ը կարծում է, որ Հայաստանը զարգացման ճիշտ ուղով է գնում, 81%-ը համոզված է կամ հուսով է, որ ապագան ավելի լավն է լինելու: Հարցմանը մասնակցածների 36%-ը նախընտրում է տեսնել կտրուկ և արագ բարեփոխումներ, 34%-ն ակնկալում է, որ այդ բարեփոխումները լինեն ավելի շուտ աստիճանական, իսկ 24%-ը կարծում է՝ բարեփոխումները պետք է անել աստիճանաբար: 81%-ը կարծում է, որ երկրում կոռուպցիան նահանջել է, 15%-ի համար իրավիճակն անփոփոխ է մնացել, իսկ 2%-ի համար իրավիճակը վատթարացել է: Հարցմանը մասնակցել է Հայաստանում մշտական բնակություն ունեցող 1200 չափահաս մարդ: Հետազոտությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետդեպարտամետի Միջազգային զարգացման գործակալության կողմից: Ընթերցեք նաև՝ «Հեղափոխությունից հետո ՀՀ-ում ավելի շատ ձեռնարկություններ են գրանցվում»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |