Երևան-Սևան-Իջևան ճանապարհի որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն

Երևան-Սևան-Իջևան ճանապարհի որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ից Երևան-Սևան-Իջևան ճանապարհի որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն: Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կփակվի Երևան-Սևան-Իջևան (Մ-4) միջպետական ճանապարհի 32,600-րդ-ից մինչ 36,000-րդ կմ հատվածի և 64,174-րդ-ից մինչև 67,150-րդ կմ հատվածի աջակողմյան երթևեկությունը։

Նորոգման աշխատանքները կընթանան հատվածաբար՝ աջակողմյան ճանապարհահատվածի նորոգման ավարտից հետո աշխատանքները կընթանան երթևեկելի գոտու ձախակողմյան մասում։

Համապատասխանաբար, յուրաքանչյուր հատվածի հիմնանորոգման ընթացքում երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի հանդիպակաց գոտի։

Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից մասնակի կփակվի նաև նույն ճանապարհի՝ Հովք համայնքին հարող 110,900-րդ կմ-ից մինչև 118,300-րդ կմ հատվածը։

Աշխատանքները կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետում, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---