Եվրոպական հարեւանության քաղաքականությունն ուղղված է զարգացած, կայուն եւ անվտանգ տնտեսական գոտու ստեղծմանը

PanARMENIAN.Net - Եվրոպական հարեւանության քաղաքականությունն ուղղված է զարգացած, կայուն եւ անվտանգ տնտեսական գոտու ստեղծմանը ծրագրում ընդգրկված երկրներում: Այդ մասին Երեւանում հայտարարել է Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների տնօրինության նախագահի տեղակալ Հյուգ Մինգարելլին: Նրա խոսքերով, ներկայումս Եվրամիությունը կանգնած է Արեւելքի եւ Արեւմուտքի նոր մարտահրավերների առջեւ: «ԵՄ-ն աշխատում է ծրագրում ընդգրկված երկրների հետ, բաժանելով դրանք տարածաշրջանների: Արեւելյան Եվրոպայում դա Ուկրաինան եւ Մոլդովան են, այնուհետեւ նրանց հաջորդում են Միջերկրական ծովի ավազանի երկրները` Մարոկկոն, Թունիսը, Իսրայելը, Պաղեստինն ու Հորդանանը: Հարավային Կովկասի երկրները մենք դիտարկում ենք Լիբանանի հետ միասին` խնդիրների նմանության պատճառով: Անշուշտ, մեր ծրագրերում մեծ է նաեւ ԵԱՀԿ-ի դերը»,-նշել է Մինգարելլին:



Նա նաեւ ընդգծել է, որ անհրաժեշտ է ստեղծել ԵՄ միասնական էներգետիկ եւ տրանսպորտային համակարգ եւ միացնել նոր գազամուղները արդեն գոյություն ունեցողներին: «Մենք նաեւ հանդես ենք գալիս երկրների եւ քաղաքական ուժերի միջեւ քաղաքական երկխոսության օգտին: ԵՄ ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ միգրացիայի եւ մարդու իրավունքների խնդիրները: Մենք պետք է դաշտ ստեղծենք հասարակ մարդկանց շփման համար, պարզեցնենք վիզային ռեժիմները, որպեսզի մարդիկ կարողանան հեշտությամբ այցելել միմյանց, ուսանողների եւ լրագրողների համար նախատեսված ծրագրեր փոխանակել: Միեւնույն ժամանակ ես պետք է նշեմ, որ Եվրոպական հարեւանության ծրագիրը չի նախատեսում մասնակից երկրների անդամակցություն ԵՄ-ին»,-ասել է նա:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---