ՔԿ-ն մերժել է գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելու միջնորդությունը

ՔԿ-ն մերժել է գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելու միջնորդությունը

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գաղտնալսման գործով տուժող ճանաչելու մասին միջնորդությունը: Միջնորդությունը ներկայացրել էր Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը՝ ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ քննվող գործով: Այդ մասին հայտնել է Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը:

Փաստաբանը հայտնել է նաև, որ դատավարական կարգավիճակ տալու միջնորդությունը մերժելու մասին որոշումը բողոքարկվելու է Գլխավոր դատախազին:

Միջնորդությունը ներկայացվել էր, հաշվի առնելով, որ ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առևերույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, հետևաբար՝ Ռոբերտ Քոչարյանը քրեական գործով տուժողի դատավարական կարգավիճակ ստանալու, գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննությանը նպաստելու և իր դատավարական շահերը արդյունավետ պաշտպանելու նպատակով միջնորդություններ ներկայացնելու իրավունք ունի:

«Միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ձայնագրությունում դատարանի վրա ազդեցություն ունենալու մասին պարունակվող տվյալները պարզելու ուղղությամբ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկվել են օրենքով սահմանված համապատասխան քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքում տվյալներ ձեռք չեն բերվել դատարանի գործունեությանը միջամտելու վերաբերյալ»,-ասել է փաստաբանը:

Ավելի վաղ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ իր և ՀՔԾ պետ Արթուր Խաչատրյանը հեռախոսազրույցը գաղտնալսելու պատվիրատուն հայտնի է, և որ նա Հայաստանից է և հանրությանը հայտնի անձ:

Ավելի վաղ համացանցում է հայտնվել Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտանլսման ձայնագրությունը, որտեղ զրուցակիցները քննարկում էին Մարտի1-ի գործը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---