ՌԴ-ն խիստ հսկողություն է սահմանել ՀՀ-ից ներմուծվող ձկան և ձկնկիթի համար

ՌԴ-ն խիստ հսկողություն է սահմանել ՀՀ-ից ներմուծվող ձկան և ձկնկիթի համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանը խիստ հսկողություն է սահմանել ՀՀ-ից ներմուծվող ձկան և ձկնկիթի համար: Այդ մասին ասվում է «Ռոսսելխոզնադզորի» տարածած հայտարարության մեջ:

«Ռոսսելխոզնադզորը» կսահմանափակի կենդանաբանական արտադրանքի ներմուծումը Հայաստանի և Ղազախստանի մի շարք ձեռնարկություններից: «Ռուսաստանի Անասնաբուժության և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը հայտնում է, որ «Ռոսսելխոզնադզորին» ենթակա լաբորատորիաները ՀՀ և Ղազախստանի ձեռնարկությունների արտադրանքում անհամապատասխանություն են հայտնաբերել ՌԴ և ԵՏՄ նորմերին և պահանջներին»,-ասվում է հայտարարությամն մեջ:

«Ռոսսելխոզնադզորը» խստացված լաբորատոր հսկողություն է սահմանել Հայաստանի ձկնաբուծական ձեռնարկություններից ներկրվող արտադրանքի համար:

Խոսքը հայկական հեևտյալ ընկերությունների մասին է. «Հայր և որդի Բունիաթյաններ» ՍՊԸ-ի, որի արտադրած ձկնամթերքում հայտնաբերվել են արգելված ու վնասակար նյութերի մնացորդներ, «Ֆիշարթի», որի արտահանած ձկնկիթում խմորիչներ են հայտնաբերվել և «Խայծ Իշխանի», որի արտահանած ձկնկիթում ևս խմորիչներ կան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---