Փոխոստիկանապետ. Արագաչափերի թիվը զգալի կնվազի15 նոյեմբերի 2018 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ընթացքում հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը հայտարարել է, որ կարճ ժամանակում արագաչափերի քանակը էականորեն կկրճատվի: «Մեր ուսումնասիրությունների արդյունքում եկել ենք եզրահանգման, որ պետք է մոնթորինգ արվի արագաչփերի տեղադրման անհրաժեշտությունը որոշելու համար, և դրանք պետք է լինեն վթարածին տեղանքներում: Դրանք պետք է տեղադրվեն՝ հաշվի առնելով երթևեկության անվտանգության նկատմամբ իրական սպառնալիքների առկայությունը: Կարծում եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում արագաչափերի քանակը զգալիորեն կնվազի», - ասել է Քոչարյանը: Նա միևնույն ժամանակ նշել է նաև, որ 2012 թվականից ի վեր արագաչափերի տեղադրումը նվազեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերի թիվը: «Մեր ուսումնասիրությունների համաձայն, արագաչափերի տեղադրումը երթևեկության վերահսկողություն իրականացնելիս, կրճատել է մահերի թիվը 11%-ով», - ասել է Քոչարյանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |