«Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրենը հրաժարական է տվել15 նոյեմբերի 2018 - 15:00 AMT PanARMENIAN.Net - «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին: Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ չնշելով հրաժարականի պատճառները: «Բիզնես Արմենիայի» գործադիր տնօրենը ներկայացրել է կատարված աշխատանքը, շնորհակալություն հայտնել ներդրողներին ու գործարարներին։ Նա նշել է, որ, անկախ փոփոխություններից, «Բիզնես Արմենիան» շարունակելու է աշխատել, խնդիրներ լուծել և աջակցել գործարարներին՝ Հայաստանում նոր ներդրումներ կամ արտահանումներ իրականացնելիս։ Նշվում է նաև, որ կառույցի գործունեության ամուր հիմքերը դրված են և այն արդեն աշխատում է համակարգի պես։ «Բիզնես Արմենիան» այսօր ոչ միայն մեր երկրի ուժեղագույն կառույցներից մեկն է դարձել, այլև բազմիցս, գնահատվելով միջազգային խոշորագույն կազմակերպությունների կողմից, հարյուրավոր երկրների շարքում Հայաստանը դիրքավորել է կամ առաջին, կամ ամենաբարձր հորիզոնականներում։...«Ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, կապահովեմ ներդրումային ծրագրերի և «Բիզնես Արմենիայի» աշխատանքի շարունակականությունը, իսկ նոր տնօրենի ընտրությունից հետո՝ դրանց սահուն փոխանցումը»,-ասվում է գրառման մեջ: Բիզնես Արմենիան արտահանման, ներդրումների և զբոսաշրջության խթանման ազգային մարմին է: Այն ստեղծվել է ներդրումների ներգրավման, արտահանման խթանման և զբոսաշրջության զարգացման նպատակով:Բիզնես Արմենիայի առաքելություն է՝ Խթանել օտարերկրյա ներդրումների հոսքը դեպի Հայաստան ... Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |