45 բնակելի շենքի տանիքին արևային կայան կտեղադրվի15 նոյեմբերի 2018 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը շրջանառության մեջ է դրել մայրաքաղաքի զարգացման 2019 թվականի ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է 45 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր՝ ապահովելով տվյալ շենքերի վերելակների, ընդհանուր օգտագործման և բակային տարածքների լուսավորության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի արտադրությունը: «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի շրջանակում նախատեսվում է վերոնշյալ շենքերի շքամուտքերում (առաջինից մինչև վերջին հարկ) և բակային տարածքներում տեղադրել ժամանակակից էներգախնայող LED լուսատուներ: Կներդրվի նաև տվյալների առցանց հավաքագրման և վերլուծության մոնիթորինգային համակարգ: Ծրագրի նպատակն է էներգախնայողության և էներգաարդյունավետության միջոցով կրճատել բնակիչների էներգետիկ ծախսերը, նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և բարձրացնել հարմարավետության մակարդակը արդյունքում նպաստելով բնակիչների կյանքի որակի բարելավմանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |