ՀԱԷԿ-ի նոր տուրբոագրեգատը գործարկվել է

ՀԱԷԿ-ի նոր տուրբոագրեգատը գործարկվել է

PanARMENIAN.Net - Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակում ավարտվել են 2-րդ էներգաբլոկի երկու տուրբոագրեգատներից մեկի արդիականացման աշխտանքները։ Անցած շաբաթը նշանավորվել է ՀՀ էներգացանցին արդիականացված տուրբոագրեգատի միացմամբ։ Փորձարկումների ընթացքում սարքավորումը հասել է իր առավելագույն հզորության՝ 238 ՄՎտ։

Աշխատանքներն ընդանում էին 2018 թ․ հունիսի 1-ից և ներառել են տուրբինի արդիականացումը, ջերմաստիճանի անջատիչների, տուրբինային գեներատորի, հարուցման համակարգերի, բլոկային տրանսֆորմատորի փոխարիմնան աշխատանքներ։

Այդ աշխատանքը կատարելու համար ՀԱԷԿ-ում հայ մասնագետների հետ միասին շուրջօրյա աշխատել է նաև շուրջ 400 ռուսաստանցի գործընկերներ, ասվում է ՀԱԷԿ-ի տարածած հայտարարության մեջ։

Վերջին մի քանի տարիներին ատոմակայանում իրականացվել է հսկայական ծավալի աշխատանք՝ երկարացվել է ավելի քան 2500 միավոր մասնագիտական կոմպոնենտների, համակարգերի և կառուցվածքների շահագործման ժամկետներ, մատակարարվել են ծանրքաշային և լայնածավալ սարքավորումներ (ընդհանուր ավելի քան 70 վագոն ժամանակակից բաչձչտեխնոլոգիական սարքավորում)։ Այդ ամենը հնարավոր էր հայաստանցի և ռուսաստանցի մասնագետների արհեստավարժ և համակարգված աշխատանքի շնորհիվ։

Նախագծի աշխատանքների ամբողջ ծավալը կիրականացվի մինչև 2021թ վերջ, որի արդյունքում Հայաստանը կունենա ժամանակակից սարքավորումներով հագեցած ատոմակայան՝ միջազգային չափանիշներին համապատասխանող անվտանգության մակարդակով։

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։

Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ֊ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը : «Ռոսատոմ» ընկերությունը իրականացնում է նաև ատոմային կայանի համար վառելիքի մատակարարարումը։ Երկկողմ համագործակցության կարևոր ուղղություններից են առողջապահական և կրթական համատեղ նախագծերի իրականացումը և ատոմային ոլորտի համար կարդրերի պատրաստումը։ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ բաժանմունքի մասն է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---