Նախագահը 6 մլն դրամ է նվիրաբերել Գյումրիում ներկերի արտադրության ընդլայնմանը

Նախագահը 6 մլն դրամ է նվիրաբերել Գյումրիում ներկերի արտադրության ընդլայնմանը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական ձեռնարկություն, որը բնական հումքով արտադրում է յուղաներկեր և ներկանյութեր:Նախագահը զրուցել է կույրերի միավորման անդամների և ներկերի արտադրության մեջ ներգրավված աշխատակիցների հետ, ծանոթացել ներկերի արտադրության տեխնոլոգիային, գործունեությունն ընդլայնելու ծրագրերին։

Հանրապետության նախագահը նվիրաբերել է6,000,000 դրամ՝ ծրագրերն ընդլայնելու համար, հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դա նաև սոցիալական նշանակության ծրագիր է, քանի որ դրա արդյունքում ստեղծվում են նոր աշխատատեղեր՝ հիմնականում հաշմանդամների համար:

Կույրերի միավորման անդամներն իրենց արտադրած ներկերով ստեղծած յուղանկար են նվիրել Արմեն Սարգսյանին։ Հանրապետության նախագահն ասել է, որ նկարն իր պատվավոր տեղը կունենա նախագահական նստավայրում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---