ԵԺԿ-ն աջակցություն է հայտնել ՀՀԿ-ին և մտահոգված է «ատելության հռետորաբանությամբ»

ԵԺԿ-ն աջակցություն է հայտնել ՀՀԿ-ին և մտահոգված է «ատելության հռետորաբանությամբ»

PanARMENIAN.Net - Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ) աջակցություն է հայտնել ԵԺԿ անդամ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, որը հանդես է գալիս Եվրոպական Միության հետ սերտ գործակցության դիրքերից և որը ԵՄ հետ 2017-ին կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաձեռնողն էր։ Այդ մասին ասվում է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հայտարարության մեջ:

Հույս հայտնելով, որ նոր խորհրդարանը կշարունակի հետամուտ լինել ԵՄ հետ համաձայնագրից բխող բարեփոխումները իրականացնելու հարցում՝ Դոլը ասել է. «Իրավունքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մամուլի բազմազանությունն ու ազատությունը, ինչպես նաև արդար ու ազատ ընտրությունների անցկացումը Հայաստանում ժողովրդավարական հասարակության կայացման նախապայմաններն են»։

Ըստ ԵԺԿ-ի, «ուժեղ ընդդիմությունը Հայաստանում ուժեղ ժողովրդավարության նշան կլինի»:

«Մենք խորապես մտահոգված ենք անհանդուրժողականության ու ատելության հռետորաբանությունից, ինչպես նաև նախընտրական փուլում ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների առթիվ։ Սա չի կարող տեղ ունենալ ժողովրդավարական հասարակությունում», - հայտարարել է ԵԺՆ նախագահ Ժոզեֆ Դոլը։

«Հայաստանը մեզ համար կարևոր գործընկեր է տարածաշրջանում և մենք սատարում ենք ԵՄ ու Հայաստանի միջև սերտ կապերի հաստատմանը։ Պետք է ավելի խորացնենք ապագա երկկողմ գործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսին են լավ կառավարումը, քաղհասարակության դերը, շարժունակության հարցում համագործակցությունը և վիզաների ազատականացման ուղղությամբ քայլերը։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարող է մեծ ներդրում ունենալ այս հարցում Հայաստանի ու հայ ժողովրդի համար», - եզրափակել է իր հայտարարությունը ԵԺԿ նախագահը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---