Նախագահը մասնակցել է երկրաշարժի զոհերի հոգեհանգստի արարողությանը

Նախագահը մասնակցել է երկրաշարժի զոհերի հոգեհանգստի  արարողությանը

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և իր իսկ բարերարությամբ կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում ներկա գտնվել 1988 թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար արարողությանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հոգեհանգստյան արարողությունը կատարվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ:

1988 թվականի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի նախօրեին հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին։Նրանք ծաղիկներ են դրել հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։

Ընթերցեք նաև. Արմեն Սարգսյան. Փորձելու եմ նպաստել Գյումրիի վերականգնմանը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---