Մնացականյան. ՀՀ-ն վճռական է իր ներդրումն ունենալ ցեղասպանությունների կանխարգելման գործում

Մնացականյան. ՀՀ-ն վճռական է իր ներդրումն ունենալ ցեղասպանությունների կանխարգելման գործում

PanARMENIAN.Net - Հայաստանը պարտավոր և վճռական է իր ներդրումն ունենալ միջազգային հանրության՝ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցների մշակման համատեղ ջանքերում՝ միշտ ամրագրելով «այլևս երբեքը»: Այդ մասին հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակին նվիրված համերգի ժամանակ։

«Ցեղասպանության զոհերի հիշատակը մեր բոլորի սրտերում է, քանի դեռ մեր ականջին են ցեղասպանություն վերապրածների պատմությունները, քանի կա մեր ընդհանուր հիշողոթյունն ու ինքնությունը պահպանելու կամքը»,- ասել է նա իր խոսքում, հայտնում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հանրային դիվանգիտության վարչությունը:

«Դեռևս 2015թ. հիմնելով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը՝ Հայաստանն ամուր հարթակ է տրամադրում ցեղասպանության կանխարգելման հարցում միջազգային համագործակցության համար: Այս համերգով բացված եմ հայտարարում Երևանի Երրորդ գլոբալ ֆորումը, որը նվիրված է կրթության և մշակույթի միջոցով ցեղասպանության կանխարգելման հարցերին»,-նշել է նա։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---