27 հունիսի 2008 - 16:00 AMT
Գտնվելով «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակում, Հայաստանը պետք է մտածի իր զինված ուժերի մասին
ՀԱՊԿ-ն արմատական բարեփոխման կարիք չունի, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա կարծիքով, Հայաստանի համար շահավետ է լինել ՀԱՊԿ անդամ: «Մենք մեր զինված ուժերը ստեղծել ենք խորհրդային դոկտրինի հիման վրա, եւ նրանք զինված են խորհրդային ռազմական տեխնիկայով: Այսօր գրեթե ողջ մեր սպառազինությունը կամ խորհրդային է, կամ ռուսական: Այս ամենը պետք է պահպանել, արդիականացնել եւ լրացնել: ՀԱՊԿ-ն տալիս է այդ հնարավորությունը: Մենք ունենք արտոնյալ պայմաններ ռազմա-տեխնիկական համագործակցության համար եւ դա մեզ ձեռնատու է»,-ասել է ՀՀ նախագահը:

Պատասխանելով այն հարցին, թե քննարկվել է արդյոք Մոսկվա կատարած իր այցի ժամանակ զենքի առաքումների հարցը, Ս.Սարգսյանը հայտարարել է. «մենք խոսել ենք ռազմա-տեխնիկական համագործակցության զարգացման մասին: Այս ամենը ԵՍՍՍՊ-ի եւ նախկին պարտավորությունների շրջանակներում: Մենք թաքցնելու բան չունենք: Սակայն, անշուշտ, լինելով ՀԱՊԿ անդամ եւ գտնվելով «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակում, Հայաստանը պետք է մտածի իր զինված ուժերի մասին»,-հաղորդում է «Կոմերսանտ» թերթը: