ԵՄ-ն €26.1 մլն կհատկացնի ՀՀ-ում տեխնոլոգիական կրթությանը13 դեկտեմբերի 2018 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև նախատեսվում է ստորագրել «Հայաստանում «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. Կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» ֆինանսավորման համաձայնագիրը: Այն հաստատվել է կառավարության դեկտեմբերի 13-ի նիստի օրակարգում: Համաձայնագրով նախատեսված է «ԹՈՒՄՈ»-ի հետ գործակցությամբ տրամադրել աջակցություն «ԵՄ-ն նորարարության համար. ԹՈՒՄՈ կենտրոն» կենտրոնի ստեղծմանը, որը ԳՏՃՄ (գիտութուն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի ուսանողներին իրենց մասնագիտական ոլորտի վերաբերյալ գործնական փորձառության ձեռքբերման համար հարթակ կտրամադրի։ Ծրագիրը կաջակցի նաև մարզերում ԳՏՃՄ առարկաների դասավանդմանը և ուսուցման գործընթացների ամրապնդմանը։ Համաձայնագրով նախատեսվող ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակում. ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է €26.1 մլն: Համաձայնագրի իրականացման ժամանակահատվածը կազմում է 84 ամիս: Ընթերցեք նաև՝ «€7.5 մլն ԵՄ-ից՝ ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդմանը»: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |