InecoPay-ը՝ տարվա լավագույն նորարարական վճարային լուծում

InecoPay-ը՝  տարվա լավագույն նորարարական վճարային լուծում

PanARMENIAN.Net - InecoPay վճարային լուծումը բրիտանական Global Business Outlook հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է «Տարվա լավագույն նորարարական վճարային լուծում» մրցանակին:

Global Business Outlook մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 4-րդ տարին անընդմեջ, համարվում է բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշներից մեկը։

Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ մրցույթի կազմակերպիչների կողմից առանձնացվել են մի շարք չափանիշներ, որոնց հիման վրա իրականացվել է համակարգի գնահատումը։ Ըստ այդ չափանիշների` Ինեկոբանկը տարվա ընթացքում ներդրել է տեխնոլոգիական նորարարական լուծում, որն իր օգտագործելիության հարմարավետության և արագության շնորհիվ բացառիկ ազդեցություն է ունեցել հայաստանյան վճարային էկոհամակարգի և հաճախորդի կենսափորձի վրա։ Հատուկ կարևորվել է օգտագործված տեխնոլոգիաների ապահովությունը և անվտանգությունը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինեկոբանկն այսօր Հայաստանում առաջին ամբողջական թվային բանկն է, որն ապահովում է համալիր թվային լուծումների գործիքակազմ հաճախորդների համար, միաժամանակ, շարունակելով ներդնել եւ զարգացնել հարմար եւ ապահով բանկային թվային գործիքներ եւ համակարգեր՝ ապահովելով առավել հաճախորդամետ ծառայություններ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---