ԱԳՆ. Այն, ինչ ոմանց համար բիզնես է, հայերի համար մահացու գործիք է20 դեկտեմբերի 2018 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի կանխարգելումը ՀՀ ԱԳՆ օրակարգում է: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը Ադրբեջանին զենք վաճառելու մասին: «Այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեզ համար մահացու գործիք է»,-ասել է Նաղդալյանը: Նա ԱԳՆ անունից հայտարարել է, որ սպառազինության մրցավազքը նպաստում է անկայունության աճին և այն պետք է կանխել:«Վստահ կարող ենք ասել, որ ՀՀ ԶՈւ-ն ունի կարողություն և վճռականություն երաշխավորելու համար Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: Բայց նաև գիտակցում ենք տարածաշրջանում լարվածության աճի հետևանքները», - ասել է Աննա Նաղդալյանը: Ավելի վաղ Լուկաշենկոն պատասխանել էր Բելառուսի հասցեին՝ Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառելու մասով հնչած քննադատություններին: Նա մասնավորապես նշել էր, որ ինքը «Պոլոնեզի» փորձարկմանը հրավիրել էր և՛ ադրբեջանական, և՛ հայկական, և՛ ռուսական կողմերին, որպեսզի նրանք համոզվեին, որ դա բարձր ճշգրտությամբ զենք է:«Ադրբեջանցիները խնդրում են, որ վաճառենք, իսկ մենք էլ պետք է վերադարձնենք վարկը, որ վերցրել ենք դրա համար: Եվ այդ ժամանակ ես ասացի, որ կվաճառեմ այն ադրբեջանցիներին: Հայերին էլ եմ համարժեք համակարգ առաջարկել, բայց նրանք հրաժարվեցին՝ ասելով, որ ունեն ռուսական «Իսկանդեր»,- ասել է Լուկաշենկոն: Ավելի ուշ Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպմանը կրկին անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ` Ադրբեջանին զենքի վաճառքի շուրջ ունեցած խոսակցությանը: «Պուտինի ներկայությամբ ասացի` Նիկո՛լ, ո՞վ է Ադրբեջանին առաջին զենք վաճառողը։ Ռուսաստանը: ...Դե՛, քննադատի՛ր, վախենո՞ւմ ես: Իսկ երկրորդ տեղում ո՞վ է՝ Իսրայելը, երրորդը՝ Թուրքիան, դե իսկ չորրորդը, հաշվի առնելով «Պոլոնեզը», Բելառուսը: Ինչի՞ համար ես հարձակվում բելառուսների վրա: Հարձակվում ես յուրայիններիդ վրա, որ ուրիշներն ինչ-որ բա՞ն հասկացնես»,- պատմել է Լուկաշենկոն: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Կկրճատի այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում Գիշերամիզությունը, թեթև մտավոր հետամնացությունը, կիստաները այլև բանակից ազատվելու հիմք չեն լինի Team-ը` CaseKey կրթական ակադեմիայի գործընկեր Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել ՌԴ–ում կոմերցիոն կազմակերպություններն այլևս չեն կարողանա ռուսաց լեզվի քննություն անցկացնել միգրանտների համար Նոր պահանջը կգործի մայիսի 1–ից Փաշինյան․ Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա» Վարչապետը նաև վստահեցրել է, որ եթե այս քայլերը չարվեն, երաշխավորում է, որ մեր տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու |