Ալյուրի մեծածախ գինը բարձրացել է. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է21 դեկտեմբերի 2018 - 14:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, վերջին օրերին կատարված մոնիթորինգի արդյունքում արձանագրել է ալյուրի գնի բարձրացում: 1 կիլոգրամ բարձրակարգ ալյուրի մեծածախ գինը նախորդ ամսվա համեմատ՝ 217 դրամից դարձել է 226 դրամ: Ընդհանուր առմամբ ընկերությունների մոտ գնային բարձրացումը կազմել է 450 դրամ՝ 50 կգ պարկի հաշվով: Նկատի ունենալով ալյուրի և ցորենի շուկաների սոցիալական նշանակությունը, ՀՀ Մրցակցային մարմինը սկսել է ուսումնասիրություն՝ պարզելու գնային փոփոխության պատճառը, հայտնում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը: Նշվում է, որ ՀՀ ցորենի ներկրման ոլորտում խոշոր տնտեսվարող սուբյեկտներն են՝ «Ալեքս Հոլդինգ» և «Մոդուս Գրանում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները՝ որոնց մասնաբաժինը 2018 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում եղել է համապատասխանաբար՝ 52 տոկոս և 23 տոկոս: Ցորեն ՀՀ հիմնականում ներկրվում է Ռուսաստանից: Այս երկու ընկերությունները զբաղվում են ցորենի ալյուրի տեղական արտադրությամբ՝ իրենց կողմից ներկրված հումքի հաշվին: Ըստ մոնիթորինգի տվյալների՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գները 2018 թվականի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ 214 դրամից դարձել է 223 դրամ, իսկ «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գները 2018 թվականի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ՝ 217 դրամից դարձել է 226 դրամ: Հանձնաժողովի ուսումնասիրությունները փաստում են, որ վերոնշյալ ընկերությունների մոտ ալյուրի վաճառքի գների բարձրացում արձանագրվել էր նաև ընթացիկ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին. գնային բարձրացումը կազմել էր 11-12 դրամ: Այսինքն՝ սկսած օգոստոսից, 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գինը աճել է 20-21 դրամով: Գնային բարձրացումների պատճառների և հիմնավորումների վերաբերյալ Հանձնաժողովը սկսել է ուսումնասիրություն: Հանձնաժողովում առկա տվյալների համաձայն, երկու ընկերություններն էլ նշված ժամանակահատվածում ըստ հաշիվ-ապրանքագրերի ցորենը սկսել են ձեռքբերել ավելի բարձր արժեքներով, քան նախկինում: Այս պահին հանձնաժողովը իրականացնում է լայնածավալ ուսումնասիրություն, որի ընթացքում կհամադրվեն ցորենի և ալյուրի ձեռքբերման, իրացման, ինչպես նաև միջազգային գները: Գնագոյացման ողջ շղթան ուսումնասիրելուց հետո, հանձնաժողովը կհրապարակի դրանց արդյունքները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |