Ադրբեջանում ՌԴ դեսպան. ՌԴ-ն կշարունակի աջակցել ԼՂ կարգավորմանը24 դեկտեմբերի 2018 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կշարունակի աջակցել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը՝ հավելելով, որ զգուշավոր լավատեսությամբ է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը: «Ես զգուշավոր լավատես եմ այն առումով, որ բարենպաստ մթնոլորտ է ստեղծված բանակցային գործընթացի համար: Կարծում եմ, որ անցնող տարին անարդյունք չի եղել»,-ասել է Բոչարնիկովը Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Interfax-ը: Նա նշել է, որ 2018-ին «հիմք է դրվել, տեղի են ունեցել հակամարտության կողմերի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումներ»: «Ինչպես հայտարարել էր պարոն Մամեդյարովը, 2019-ի հունվարին նախատեսվում է երկու նախարարների հանդիպում: Ռուսաստանում ողջունում են առկա միտումը: Կշարունակենք աջակցել այդպիսի մթնոլորտի ձևավորմանը»,-ասել է նա: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ադրբեջանն ի սկզբանե մերժել է Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները:«Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանը պնդել է՝ նման պայմանավորվածություններ ընդհանրապես չկան: Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ես՝ որպես երկրի ղեկավար պաշտոնական բանակցային որևէ գործընթացի դեռևս չեմ մասնակցել», - ասել է նա՝ հավելելով, որ ընդամենը երկու անգամ ինքը զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: 2016 մայիսին Վիեննայում Ադրբեջանի և Հայաստանի նախագաներ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը որոշել էին շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնել: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |