Amnesty International. Ադրբեջանում իրավիճակը սարսափելի է, ՀՀ-ում՝ լուրջ առաջընթաց է11 հունվարի 2019 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Դանիել Բալսոնը հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության արդյունքում «քաղաքացիական հասարակությունը լուրջ առաջընթաց է գրանցել»: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, նա միևնույն ժամանակ նա նշել է, որ դեռևս կան իրավապաշտպաններին մտահոգող խնդիրներ, այդ թվում՝ քաղաքացիների նկատմամբ նախաքննական ձերբակալությունների կիրառումը: Բալսոնն անդրադարձել է նաև Ադրբեջանում տիրող իրավիճակին. նա ասել է, որ երկրի կառավարությունն իր գործողություններով «ցանկանում է ցույց տալ բոլորին, որ չի հանդուրժելու որևէ քննադատություն իր հասցեին»: «Կասկած չկա՝ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը սարսափելի է. հիմնարար ազատություններն ու մարդու իրավունքներն անընդհատ խախտվում են Ադրբեջանի կառավարության կողմից ինչպես երկրի ներսում այդպես էլ՝ սահմաններից դուրս», - նշել է Բալսոնը: The Economist Intelligence Unit-ի հրապարակված զեկույցի համաձայն՝ Հայաստանում ժողովրդավարության տեսանկյունից տեսանելի բարելավումներ են գրանցվել. երկիրը ստացել է 4,79 միավոր՝ 2017 թվականի 4,11 միավորի համեմատությամբ և 111-րդ տեղից բարձրացել է 103-րդ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |