Վարչապետ. Երկրում «ՀԴՄ-ական դիկտատուրա» պիտի հաստատվի15 հունվարի 2019 - 11:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը կազատվի հարկերից: Վարչապետն ասել է, որ նոր Հարկային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի խորհրդարանի կողմից հաստատվելուց հետո: «Որպեսզի պարզենք, թե որ բիզնեսն է փոքր, պետք է բոլոր ձեռներեցները հսկիցչ դրամարկղային մեքենա տեղադրեն: Եթե տարվա վերջում պարզվի, որ 24 մլն դրամից ցածր է իր շրջանառությունը, ապա մենք նրա հետ ոչ մի հարց չենք ունենա», - ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ պետք է հաստատվի «ՀԴՄ-ական դիկտատուրա», երբ ՀԴՄ չտալը կբացառվի: Կառավարությունը մշակել է Հարկային նոր օրենսգրքի նախագիծ։ Ըստ դրա, նվազելու է շահութահարկը և եկամտային հարկը, բարձրանալու են ակցիզային հարկի դրույքաչափերը և որոշ տուրքեր, իսկ մինչև 20 մլն դրամ շրջանառությամբ որոշ բիզնես-գործունեության տեսակներ կազատվեն հարկերից։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |