Ամերիաբանկի տվյալների մշակման կենտրոնը՝ լավագույն լուծում Global CIO-ի «Տարվա նախագիծ» մրցույթում 1 փետրվարի 2019 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկի Տվյալների մշակման կենտրոնը ճանաչվել է որպես լավագույն լուծում «Տարվա նախագիծ» Global CIO պաշտոնական պորտալի կողմից անցկացվող մրցույթում: Ամենամյա այս մրցույթին մասնակցել է ԱՊՀ երկրների ընկերությունների տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների 262 նախագիծ: Երեք անվանակարգերում հաղթող են ճանաչվում այն նախագծերը, որոնք ստանում են ամենաբարձր վարկանիշը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ընկերությունների տնօրենների օնլայն քվեարկության արդյունքում: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել հունվարի 30-ին Մոսկվայում, մրցանակը շնորհվել է Ամերիաբանկի ՏՏ և ավտոմատացման վարչության ղեկավար Շավարշ Ոսկանյանին: Կենտրոնի նախագծումը և կառուցումն իրականացվել է «Սոֆթլայն» ընկերության կողմից, հայտնում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը: Ամերիաբանկի՝ 2017-ին կառուցված, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, ընդլայնման հնարավորություն ունեցող տվյալների մշակման նոր կենտրոնն ապահովում է բանկի բոլոր գործընթացների անխափան և արդյունավետ իրականացումը: Կենտրոնի ինժեներական համակարգերը համապատասխանում են հակահրդեհային պաշտպանության,անվտանգության և գործընթացների անընդհատության TIER III պահանջներին: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |