Վաճառվող «Հայոց լեզվի» հարցարանները ԿԳՆ-ն չի երաշխավորել

Վաճառվող «Հայոց լեզվի» հարցարանները ԿԳՆ-ն չի երաշխավորել

PanARMENIAN.Net - «Հայոց լեզու» առարկայի 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի (հարցարանների) տարատեսակ ժողովածուները, որոնք վերջին շրջանում հայտնվել են շուկայում, չեն հրատարակվել ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

«Հետևաբար, նախարարության կողմից չերաշխավորված ուսումնական նյութերի օգտագործումը հանրակրթական ուսումնական հաստատություններում արգելվում է»,-ասվում է ԿԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ ընթացիկ տարվա ավարտական քննության թեստերում այդ ժողովածուներում առկա նյութերը չեն ընդգրկվելու, և դրանք ընդամենը նմուշային են:

«Միաժամանակ հիշեցնում ենք, որ 9-րդ դասարանի ավարտական քննության թեստի նմուշը հասանելի է ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում` www.atc.am»,-նշված է ԿԳՆ հայտարարության մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---