ԵՄ-ն ընդլայնել է պատժամիջոցներն Իրանի դեմ բալիստիկ հրթիռների փորձարկումների պատճառով

ԵՄ-ն ընդլայնել է պատժամիջոցներն Իրանի դեմ բալիստիկ հրթիռների փորձարկումների պատճառով

PanARMENIAN.Net - Եվրամիությունն ընդլայնել է պատժամիջոցներն Իրանի դեմ բալիստիկ հրթիռների փորձարկումների պատճառով: Այդ մասին ասվում է ԵՄ Խորհրդի կայքում:

«Խորհուրդը խորապես մտահոգված է մի քանի անդամ պետությունների տարածքում Իրանի կողմից իրականացվող թշնամական գործունեությամբ: Այդ կապակցությամբ ԵՄ Խորհուրդը որոշել է ցուցակում ընդգրկել ևս 2 ֆիզիկական և 1 իրավաբանական անձի»,-ասվում է կոմյունիկեում:

Փաստաթղթում չի նշվում, թե որ քաղաքացիների և որ ընկերության մասին է խոսքը, գրում է «Վեդոմոստին:

ԵՄ-ն կոչ է անում Իրանին «անհապաղ վերջ տալ անընդունելի գործունեությանը՝ բալիստիկ հրթիռների փորձարկումներին, կասեցնել համապատասխան տեխնոլոգիաների տարածումը տարածաշրջանում: ԵՄ-ն մտահոգված է, որ Թեհրանը փորձում է ավելացնել բալիստիկ հրթիռների ճշգրտությունն ու հեռահարությունը, ասվում է փաստաթղթում:

ԵՄ-ն կոչ է անում Իրանին ձեռնպահ մնալ բալիստիկ հրթիռների փորձարկումներից:

Հունվարին Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան վճարային մեխանիզմ են ստեղծել Իրանի հետ առևտրի համար, չնայած ԱՄՆ պատժամիջոցներին: Այդ մեխանիզմի միջողով եվրոպական երկրները մտադիր են պահպանել 2015-ին կնքված Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը: Այն սպառնալիքի տակ է հայտնվել, քանի որ ԱՄՆ-ն դուրս է եկել համաձայնագրից 2018-ի մայիսին՝ վերականգնելով պատժամիջոցներն Իրանի դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---