ԱԳ նախարար. ՀՀ-ն և Էստոնիան ՏՏ ոլորտում նույն տեսլականն ունեն 7 փետրվարի 2019 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիաները, սմարթ զարգացումը և թվային ոլորտը հանդիսանում են ՀՀ կառավարության զարգացման օրակարգի գերակա ուղղությունները: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Տալլինում, Էստոնիայի ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը և Էստոնիան այս ոլորտում կիսում են նույն տեսլականը և հանձնառությունը, որը համագործակցության լավ հեռանկարներ է բացում: Փետրվարի 7-ին պաշտոնական այցելությամբ Տալլին ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է e-Estonia ցուցասրահ, որտեղ ծանոթացել է Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ձեռքբերումներին և մատուցվող ծառայություններին: Այնուհետև նախարար Մնացականյանը, կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ԷԿԵՆԳ-ի ներկայացուցիչների հետ հանդիպել է Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների՝ Software OÜ, Levira, Votemo, Proekspert AS ներկայացուցիչների հետ, ծանոթացել վերջիններիս ծառայություններին և ոլորտում արձանագրված նոր հաջողություններին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական |