Ալիևը՝ ԼՂ խնդրի մասին. «Ով ուժեղ է, նա էլ իրավացի է»

Ալիևը՝ ԼՂ խնդրի մասին. «Ով ուժեղ է, նա էլ իրավացի է»

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ալիևը հավելել է նաև, որ այժմ աշխարհում իշխող է դառնում ուժի գործոնը՝ «ով ուժեղ է, նա էլ իրավացի է»:

«Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է և հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր հողերի գրավման հետ»,-ասել է Ալիևը Real TV-ին տված հարցազրույցում:

«Ադրբեջանն այսօր առավելություն ունի ինչպես բանակցային սեղանի մոտ, այնպես էլ մարտի դաշտում»,-ասել է նա:

Ալիևը հավելել է, որ ՀՀ նոր իշխանությունները սկզբնական փուլում հանդես էին գալիս «հակասական հայտարարություններով», այդ թվում, ասում էին, որ Ադրբեջանը պետք է բանակցի Լեռնային Ղարաբաղի հետ: «Սակայն հայկական կողմի այդ դիրքորոշումը հավանություն չստացավ ոչ Ադրբեջանից, ոչ էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից: Այսօր բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և ՀՀ ԱԳՆ ղեկավարների միջև, բանակցությունների մի քանի փուլ է տեղի ունեցել»,-ասել է նա, հայտնում է Interfax.az-ը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է, որ եթե Ադրբեջանն իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի, «բնականաբար ՀՀ-ի արձագանքը պետք է լինի համարժեք»: Նա ընդգծել է, որ Ադրբեջանում ավելի հակված են հարցը լուծել ռազմական ճանապարհով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---