Փաշինյան. Եթե մարդը չի կարող ապացուցել, որ գույքն ըստ օրենքի է ձեռք բերել, այն համարվում է ապօրինի13 փետրվարի 2019 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է, որ եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, այդ գույքը համարվում է ապօրինի: Նա հավելել է, որ կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը: Նա այդպես է պատասխանել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հարցին. «Արդյո՞ք կառավարությունը չի ցանկանում նախկին իշխանության օրոք ապօրինի հարստացման ճանապարհով ձեռք բերված ռեսուրսները պետականացնել և օգտագործել որպես բաժնետիրական ընկերություն, որտեղ բաժնետերը կլինի պետությունը և բաժնետոմսերից ստացված եկամուտները կուղղվեն դեպի բանակաշինություն»: «Մենք բանակի կարիքների համար շատ դեպքերում մեխանիզմներ ենք գտնում, որ նախկինում կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գումարները վերադարձվեն և ծառայեցվեն այդ նպատակներին»,-ասել է նա, հայտնում է «Հայկական ժամանակը: Նա հավելել է, որ որոշ դեպքերում դրանք կարող են արտահայտված չլինել բյուջեի մուտքերում, որովհետև ինչ-ինչ նկատառումներով դրանք կարող են օգտագործվել այլ եղանակներով: «Այսինքն, ոչ թե ուղղակի մուտք արվել բյուջե, այլ ենթադրենք ինչ-որ տեղից գնում պետք է իրականացվի բանակի կարիքների համար, կարող է այդ փոխանցումը ուղիղ գնա այնտեղ կամ այլ մեխանիզմով»,- ասել էվարչապետը: Փաշինյանը նշել է, որ այդ պրոցեսի ծավալներով անձամբ ինքը բավարարված չէ. «Կարծում եմ, որ մեր իրավապահ մարմինները՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունը, այս թեմայով պետք է առավել ակտիվ աշխատեն և առավել մեծ արդյունքներ ցույց տա: Որովհետև ձեզ հասկանալի պատճառներով հոկտեմբերից սկսված քաղաքական պրոցեսների արդյունքում անձամբ ես մի փոքր այդ թեմայից շեղվեցի և ես զգում եմ, որ դա որոշակի լճացման տեղիք է տվել: «Այստեղ կա հարց նաև ընդհանրապես երկրից և ժողովրդից գողացված գումարների վերադարձի գործընթացի հետ կապված և հիմա ուզում եմ ասել, որ կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը: Ես հասկանում եմ, որ այս անվանումը կարող է տարօրինակ թվալ, բայց ուզում եմ ասել, որ մենք ունենք հիմնավորում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներում սա համարվում է նորմալ պրակտիկա: Սա չի համարվում մարդու իրավունքների սահմանափակում: Այն, ըստ էության, անցումային արդարադատության էլեմենտ է: Եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, այդ գույքը համարվում է ապօրինի»,- ասել է վարչապետը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |