Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի 70 ավտոբուսով14 փետրվարի 2019 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի շուրջ 70 ավտոբուսով: Այդ մասին հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նրա խոսքով՝ 19 երթուղի սպասարկող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հավաքակայանում «Հայգեր» մակնիշի շուրջ 70 չօգտագործված ավտոբուս կա: «Դրանք քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում գիծ դուրս կբերվեն՝ համալրելով քաղաքապետարանի կողմից սպասարկվող երթուղիների ցանկը: Մինչև մայրաքաղաքի նոր տրանսպորտային համակարգի ամբողջական ներդրումը մինջանկյալ նոր երթուղիներ ու շարժակազմ կներգրավվի. Երթուղիների ավելացմանն ու ընկերության գործառույթների ընդլայմանը զուգահեռ, «Երևան ավտոբուս»-ում տեղի կունենան փոփոխություններ, մասնավորապես, տեխնոլգիական վերազինման և նոր աշխատակիցների ներգրավման առումով», - նշել է Կարապետյանը: Նա նաև հավելել է, որ քաղաքապետարանը քննարկում է մինչև նոր ցանցի ներդրումը ուրիշ նոր շարժակազմ ձեռք բերելու ու երթուղի մտցնելու հնարավորությունը: «Այս ընթացքում պարբերաբար տարբեր արտադրող ընկերությունների ներկայացուցիչրների հետ հանդիպումներ են տեղի ունենում»,- պատմել է խոսնակը: Ընթերցեք նաև.Որոշ ավտոբուսների վարորդներ դուրս չեն եկել երթուղի՝ վախենալով կրճատումներից Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |