«Առողջ ապրելու իմ քայլը» ծրագիրն ընդլայնվում է14 փետրվարի 2019 - 12:10 AMT PanARMENIAN.Net - «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը «Առողջ ապրելու իմ քայլը» ծրագրի հետագա ընթացքը ներկայացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Նշվել է, որ անհրաժեշտության դեպքում այն կարող է ընդլայնվել: Ծրագիրն ուղղված է բնակչության շրջանում զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի, քրոնիկ երակային հիվանդության վաղ հայտնաբերմանը և առողջ ապրելակերպի քարոզչությանը: Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գագիկ Վելիջանյանը նշել է, որ ընկերությունը պատրաստ է իրականացնել սկրինինգային նոր ծրագրեր` շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման համար, աջակցել մանկական արյան քաղցկեղի համար նախատեսված օնկասպար դեղի ձեռքբերմանը, օգնել ստեղծել առողջապահության ազգային ռեգիստրեր, ինչպես նաև նոր պայմանագիր կնքել դիաբետոն ՄՌ 60 դեղամիջոցը ձեռք բերելու համար: Քննարկվել են նաև բժիշկների, բուժքույրերի և հիվանդների համար կրթական տարբեր ծրագրեր, վերապատրաստումներ իրականացնելու վերաբերյալ հարցեր: Ընկերությունն իր աջակցությունն է հայտնել նաև հակածխախոտային պայքարում: Արսեն Թորոսյանը հույս է հայտնել, որ համագործակցությունը կլինի երկարատև և արդյունավետ: Ծրագիրն իրականացվում է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ), Արմավիրի, Արարատի մարզպետարանների և «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության համագործակցությամբ: Հանդիպումից հետո նախարարը հյուրերի հետ շրջել է կառավարական 3-րդ մասնաշենքի առողջապահության նախարարության հարկաբաժնում կազմակերպված «Առողջ ապրելակերպ» թեմայով ցուցահանդեսին, ծանոթացել երեխաների նկարներին, որոնք միջոցառումից հետո կփակցվեն նախարարության պատերին: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |