Արմեն Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահին ՀՀ է հրավիրել

Արմեն Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահին ՀՀ է հրավիրել

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Նախագահ Սարգսյանը կարևորել է դեսպան Իշինգերի մեծ ներդրումը համաժողովի՝ որպես միջազգային ազդեցիկ հարթակներից մեկի կայացման գործում։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ տարեցտարի Մյունխենի անվտանգության համաժողովն ավելի ներկայացուցչական է դառնում, իսկ քննարկվող խնդիրներն արտացոլում են միջազգային անվտանգության արդի մարտահրավերները:

Արմեն Սարգսյանը հրավիրել է դեսպան Իշինգերին` 2019-ի հունիսին մասնակցելու առաջին անգամ Հայաստանում կազմակերպվող Armenian Summit of Minds գագաթնաժողովին, որն անցկացվում է Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահ Սարգսյանը և դեսպան Իշինգերը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավորությունների մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---