«Իմ քայլի» ֆլեշմոբը. Պատգամավորներն արտասանում են Թումանյանի քառյակները (վիդեո) 19 փետրվարի 2019 - 10:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված ֆլեշմոբ է նախաձեռնել: Խմբակցության պատգամավորներն արտասանում են գրողի՝ իրենց ամենասիրելի քառյակը: Հայաստանում նշում են հայ մեծ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականին Դսեղ գյուղում (Հայաստանի Լոռու մարզ) հոգևորականի ընտանիքում: Գրել սկսել է 1880-ականների կեսին: Լայն ճանաչում է ստացել «Բանաստեղծություններ» (1890-1892) ժողովածուի լույս տեսնելուց հետո: Շատ ստեղծագործություններում, ինչպիսիք են «Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Անուշ» պոեմը, Թումանյանն անդրադառնում է հայ գյուղացիության ծանր կյանքին: 1899 թվականին Թիֆլիսում ստեղծում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամն էին հայ ականավոր բանաստեղծներ, արձակագիրներ, նկարիչներ և երգահաններ: Հայ մեծ գրողի 150-ամյակի կապակցությամբ Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանը մի շարք միջոցառումներ կիրականացնի: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |