Միջադեպ՝ ԵՊՀ հոգաբարձուների նիստում․ Դրամներով արկղը դատարկել են վարողի սեղանին28 փետրվարի 2019 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում «Ի պաշտպանություն ռեկտոր Արամ Սիմոնյանի» ակցիաների կազմակերպիչ Նարեկ Մալյանը երեխաների քաղցկեղի բուժման հարցերով զբաղվող City of Smile հիմնադրամի համար հավաքած մետաղադրամներով լի արկղը դատարկել է նիստը նախագահող Գևորգ Մուրադյանի առաջ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է: «Ազատություն ռադիոկայանի» փոխանցմամբ, մետաղադրամները դատարկելիս Մալյանն ասել է, որ Մուրադյանը գումարները տա Հակոբյանին, հանկարծ իրեն չպահի: Ավելի վաղ՝ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, ևս մեկ միջադեպ է գրանցվել. Վահան Արսենյան անունով ներկայացած մի մարդ պնդել է, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իրեն «ոտքի վրա 30 մլն դրամի գցել է»: Հգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում մեկ հարց է` Երևանի պետական համալսարան հիմնադրամի կառավարիչ-ռեկտոր Արամ Հրաչիկի Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |