Փրկարարները մոտ 2000 մեքենա են հանել արգելափակումից. Մարդկանց տեղափոխել են զորամաս 2 մարտի 2019 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ին ժամը 12:00-22:12-ը փրկարարները Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածներում նշված տարածքներից արգելափակումից դուրս են բերել մոտ 2000 ավտոմեքենա, որից 400-ը տեղափոխվել է անվտանգ տարածք, իսկ 30 քաղաքացի տեղափոխվել է ՊՆ թիվ N զորամաս՝ գիշերակացի: Մարտի 1-ին, ժամը 12:13-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ (մոտ 500). անհրաժեշտ է օգնություն, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությոնը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-րդ կմ-ին և Սիսիան-Գորիս 28-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ: Ժամը 23:00-ից նշված երկու հատվածներում սահմանվել է հերթապահություն։ Ձնաբքի պատճառով կան կուտակված ավտոմեքենաներ: Մարտի 2-ին, ժամը 09:30-ի դրությամբ Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները բաց են միակողմանի: Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականցվում է հերթապահություն: Երթևեկությունը իրականացվում է որոշակի սահմանափակումներով: Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից |