Քրգործ՝ Մալյանի և «Ռեստարտի» անդամների միջադեպի առթիվ

Քրգործ՝ Մալյանի և «Ռեստարտի» անդամների միջադեպի առթիվ

PanARMENIAN.Net - «Ես համալսարանական եմ» նախաձեռնության համակարգող Նարեկ Մալյանի և «Ռեստարտի» անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):

Արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Ավելի վաղ՝ մարտի լույս 4-ի գիշերը, «Ես համալսարանական եմ» նախաձեռնության համակարգող Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում պնդել է, որ ենթարկվել է հարձակման. ըստ վերջինիս՝ հարձակվողները «Ռեստարտ» նախաձեռնության անդամներից են եղել:

Նրանք փորձել են նետել Մալյանին աղբամանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---