Վարչապետ. ԼՂ հարցում ՀՀ դիրքորոշումը լինելու է իրավիճակին համարժեք

Վարչապետ. ԼՂ հարցում ՀՀ դիրքորոշումը լինելու է իրավիճակին համարժեք

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշումը լինելու է իրավիճակին համարժեք:

«Կան գնահատականներ, որ Հայաստանը Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում իր դիրքորոշումը կոշտացրել է, բայց ես կարող եմ ասել՝ մեր կառավարության դիրքորոշումը չի փոխվել: Մենք հայտարարել ենք, որ ԼՂ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այս հայտարարությունն արվել է՝ բանակցային նորմալ մթնոլորտ ստեղծելու համար, և Հայաստանն, ըստ էության, արել է առաջին քայլը՝ հույս ունենալով, որ համանման հայտարարություն կհնչի նաև ադրբեջանական կողմից»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ, առ այսօր ադրբեջանական կողմից ակնարկներ են արվում ուժով կամ ռազմական ճանապարհով հարցերը լուծելու պատրաստակամության և հնարավորության մասին։

«Արվում են հայտարարություններ, որոնք ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանի կառավարությունը չի էլ մտածում, որ հարցի կարգավորման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Արցախի և Հայաստանի ժողովուրդների համար»,- ասել է վարչապետը։

Ավելի վաղ Բելգիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի համատեղ ասուլիսի ընթացքում, վարչապետն անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ «առաջիկա հանդիպումը նվիրված է լինելու բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին»:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Փաշինյանն ասել է, որ ադրբեջանական կողմի հետ շփումները կրել են ոչ պաշտոնական բնույթ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---