Վարչապետ. Տրանսպորտի, ճանապարհների, ջրամբարների ոլորտում նախագծեր ենք քննարկել ԵՄ-ի հետ

Վարչապետ. Տրանսպորտի,   ճանապարհների, ջրամբարների  ոլորտում նախագծեր ենք քննարկել ԵՄ-ի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 7-ի նիստում ամփոփել է Բրյուսել կատարած իր աշխատանքային այցը. նա նշել է, որ Եվրոպական միությունն ու ՀՀ-ն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման փուլ են թևակոխում:

«Մի քանի մեգանախագծեր ենք քննարկել ԵՄ-ի հետ. դրանցից առաջինը վերաբերում է տրանսպորտային և ճանապարհային ենթակառուցվածքներին, և մեր նպատական է, որ ՀՀ-ում ճանապարհները պետք է բերվեն եվրոպական չափանիշների», - ասել է վարչապետը:

Ըստ նրա, հաջորդ մեծ նախագիծը ջրամաբարաշինությանն ու ջրերի կառավարման նոր համակարգի ներդրմանն է վերաբերվում:

«Շատ կարևոր է, որ Սևանա լճի շուրջ և Հրազդան գետի ամբողջ երկայնքով մինչև Երևանյան լիճ ջրերի մաքրման կայաններ ստեղծվեն», - ասել է Փաշինյանը:

Վարչապետը հայտնել է, որ ԵՄ գործընկերների հետ քննարկել է նաև դպրոցաշինության ոլորտում գործակցությունը. Փաշինյանն ասել է, որ դպրոցները պետք է համապատասխանեն սեյսմիկ բոլոր պահանջներին, ինչպես նաև պետք է լուծվի գույքային ապահովման հարցը:

Փաշինյանը նշել է նաև, որ ԵՄ-ն պատրաստ է համաֆինանսավորել այս ոլորտներում նախատեսվող ծրագրերը, սակայն ֆինանսական բեռը պետք է կրի նաև ՀՀ կառավարությունը:

«Ոստի պետք է մեծացնել բյուջեի եկամուտները՝ արդյունավետ վարչարարության միջոցով», - ասել է նա:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բրուսելում էր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---