Բաքուն դիմել է ԿԽՄԿ` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով Իբրահիմովին վերադարձնելու հարցով

Բաքուն դիմել է ԿԽՄԿ` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով Իբրահիմովին վերադարձնելու հարցով

PanARMENIAN.Net - Ադրբեջանը դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտե ՀՀ սահմանը մարտի 16-ին հատած ադրբեջանցուն վերադարձնելու հարցով: Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը ՀՀ սահմանը հատած Ղազախի շրջանի բնակիչ Իբրահիմովին հոգեկան հիվանդ է անվանել:

Գերատեսչությունը նշել է «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով կողմերի մոտ գտնվող անձանց փոխանակելու անհրաժեշտության մասին»:

«Պետկոմիտեն դիմել է ԿԽՄԿ Ղազախի շրջանի բնակիչ Էլվին Իբրահիմովին հայրենիք վերադարձնելու հարցում աջակցության համար: Դիմումի մեջ նշվում է, որ Իբրահիմովը հոգեկան հիվանդ է և հետ է մնում զարգացման մեջ»,-ասվում է Պետհանձնաժողովի դիմումի մեջ, հայտնում է Interfax.az-ը:

Էլվին Իբրահիմովը Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում 2019 թվականի մարտի 16-ին՝ ժամը 01:00-01:30-ի սահմաններում: Նա, ըստ իր մոտ հայտնաբերված փաստաթղթերի, Ադրբեջանի քաղաքացի է: Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը Էլվին Իբրահիմովի կողմից ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին, որը դեռ հիվանդանոցում է։Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին այցի պահին տեղում են եղել փաստաբանը և քննիչը, ովքեր այդ պահին իրականացրել են Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ: Նրանց հետ Պաշտպանը քննարկել է Իբրահիմովի իրավունքներին առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---