Ռոդնինայի անվան Երևանի գեղասահքի դպրոցը կանվանափոխվի

Ռոդնինայի անվան Երևանի գեղասահքի դպրոցը կանվանափոխվի

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու մարտի 22-ի նիստում «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները միացել են «Լույս» խմբակցության՝ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի միջազգային կապերի հանձնաժողովի փոխնախագահ Իրինա Ռոդնինայի անվան Երևանի գեղասահքի դպրոցն անվանափոխելու նախաձենությանը:

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն առաջարկել է 2015-ից մայրաքաղաքում գործող գեղասահքի դպրոցը վերանվանել Հայ-ռուսական գեղասահքի դպրոց:

Փետրվարի 26-ին Ռոդինան՝ մի շարք ռուս պատգամավորների հետ, Բաքվում մասնակցել էր Խոջալուի դեպքերին նվիրված հակահայկական երթին:

«Երևանի ավագանու անդամներից ոչ մեկը չի կարող աննկատ թողնել այս դեպքը», - ասել է Ավագանու անդամը՝ վկայակոչելով Բաքվի երթը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---