ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է

ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է

PanARMENIAN.Net - Մարտի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով ավտոմեքենաների համար, իսկ մյուների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային, Սպիտակ-Գյումրի և Թալին-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին մերկասառույց է, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող տարածքում տեղումներ են ձյան տեսքով: «Մեղրու սար» կոչվող տարածքում նաև մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 179 ավտոմեքենա, որից 132-ը՝ բեռնատար, 47-ը՝ մարդատար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---