Նվազագույն թոշակի նախագիծը հետադարձ ուժ կունենա. Կվերահաշվարկվի հունվարի 1-ից25 մարտի 2019 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը մարտի 25-ի նիստում քննարկում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով նվազագույն կենսաթոշակը պետք է լինի 25,500 դրամ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշել է, որ օրենքի նախագծի ընդունումից հետո դրան կտրվի հետադարձ ուժ, այսինքն՝ նվազագույն թոշակները կվերահաշվարկվեն հունվարի 1-ից և կվճարվի քաղաքացիներին, հայտնում է Panorama.am-ը: Նա նաև հավելել է, որ կառավարության կողմից նախագիծը համարվել է անհետաձգելի։ Սաիյանը նշել է նաև, որ նախագիծը մեկ հիմնական նպատակ ունի՝ իսպառ բացառել ծայրահեղ աղքատության ռիսկը կենասթոշակառուների շրջանում։ «Հայաստանում շուրջ կես միլիոն կենսաթոշակառու կա, շուրջ 17 հազար թոշակառուների ստացած գումարը ցածր է ծայրահեղ աղքատության շեմից»,-ասել է Սաիյանը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |