TI’ME-ն ու Chronograph-ը շվեյցարական հայտնի Baselworld ցուցահանդեսին ՀՀ-ն են ներկայացրել (վիդեո)

TI’ME-ն ու Chronograph-ը շվեյցարական հայտնի Baselworld ցուցահանդեսին ՀՀ-ն են ներկայացրել

PanARMENIAN.Net - Baselworld-ը ժամացույցների, ոսկերչական իրերի և թանկարժեք քարերի աշխարհի առաջատար ցուցահանդես է, որն ամեն տարի տեղի է ունենում Շվեցարիայի Բազել քաղաքում:

2019-ին այն ևս, միավորել էր ավելի քան 45 երկրից ոլորտի լավագույն ապրանքանիշերին, ամենաազդեցիկ լրատվամիջոցներին և ամենախոշոր գնորդներին, որոնց թվում արդեն 10-րդ անգամ հանդես է եկել «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ ի դեմս Chronograph և TI’ME կոնցեպտային խանութ սրահների ներկայացուցիչների։

«Հայաստանի ներկայությունը չափազանց կարևոր է համաշխարհային այս իրադարձությանը, որովհետև հնարավորություն է ստեղծվում ներկայացնելու մեր հաջողության պատմությունը, TI’ME-ի միջոցով ճանաչելի դարձնել Հայաստանը որպես ոլորտում մրցունակ երկիր , պատկերացում կազմել Հայաստանի տնտեսական ակտիվության և զարգացման վերաբերյալ»,- նշել է TI’ME ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Մնացականյանը:

Baselworld-ը բացառիկ և ամենահեղինակավոր հարթակն է աշխարհում ժամագործության և զարդերի ոլորտում, և այս տարի ցուցահանդեսի այցելուների թիվը գերազանցել է 100,000-ը, իսկ մասնակից ընկերությունները եղել են 180-ը:

«Chrongraph խանութ-սրահը արդեն 10 տարի է մասնակցում է ժամագործության և ոսկերչության ոլորտում տարվա կաևորագույն ցուցահանդեսն՝ նպատակ ունենալով իր հաճախորդներն առաջարկել սրահում ներկայացված բրենդերի տարվա ամենա յուրօրինակ և բացառիկ նմուշները: Սա նաև հիանալի հնարավորություն է բացահայտելու ոլորտի նորորոկան և ամենաարդի տենդենցները, նոր ապրանքանիշեր և ներկայացնել համաշխարհային ճանաչում ունեցող անուններ հայկական շուկայում»,-ասել է Chrongraph ընկերության տնօրեն Գաբրիել Ավետիսյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---