Սուրենյան. Տաք շաբաթ է սպասվում

Սուրենյան. Տաք շաբաթ է սպասվում

PanARMENIAN.Net - Սպասվում է տաք գարնանային շաբաթ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Մեզ սպասվում է տաք, հրաշալի գարնանային շաբաթ հանրապետության ողջ տարածքում»,-ասվում է գրառման մեջ։

Հանրապետության տարածքում` ապրիլի 8-ի ցերեկը, 9-13-ը հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում՝ ապրիլի 8-ի ցերեկը, 9-ին, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +19-ի:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---